Մազահեռացման մեղրամոմ զգայուն մաշկի համար Top Line Coral Italwax 800 մլ
Italwax ապրանքանիշը ներկայացնում է մազահեռացման համար նախատեսված պրոֆեսիոնալ կոսմետիկայի ամբողջական շարք։
Italwax ապրանքների որակը երաշխավորված է GMP (Good Manufacturing Practice) հավաստագրով։
ITALWAX TOP LINE CORAL
Top Line Coral կրեմային մեղրամոմը նախատեսված է ձեռքերի, ոտքերի, մեջքի մազահեռացման համար: Պրեմիում դասի սինթետիկ մեղրամոմն ալերգիա չի առաջացնում, կատարյալ հեռացնում է նույնիսկ ամենակարճ (մինչև 1 մմ), շատ կոշտ մազերը:
Օգտագործման եղանակ
Մեղրամոմը հալեցրեք տաքացնող սարքի մեջ (+40° С):
Մազահեռացման հատվածը մաքրեք ltalwax լոսյոնով։
Մեղրամոմը քսեք մաշկին՝ մազերի աճի ուղղությամբ։ Կարճ, կոշտ մազեր հեռացնելիս մեղրամոմը քսեք հաստ շերտով, իսկ բարակ և միջին կոշտության մազեր հեռացնելիս՝ բարակ շերտով։
Մեղրամոմի շերտին դրեք մազահեռացման թուղթ, սեղմեք և կտրուկ շարժումով պոկեք թուղթը մազերի աճին հակառակ ուղղությամբ:
Մազահեռացումից հետո մաշկին քսեք խոնավացնող և մեղրամոմի մնացորդները մաքրող միջոց։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 800 մլ