Մազահեռացման մեղրամոմ զգայուն մաշկի համար Top Line Coral Italwax 750 գ
Italwax ապրանքանիշը ներկայացնում է մազահեռացման համար նախատեսված պրոֆեսիոնալ կոսմետիկայի ամբողջական շարք։
Italwax ապրանքների որակը երաշխավորված է GMP (Good Manufacturing Practice) հավաստագրով։
ITALWAX TOP LINE CORAL
Սինթետիկ հիմքով պոլիմերային մեղրամոմը (SP Wax) նախատեսված է նուրբ հատվածների (բիկինի, դեմք, թևատակեր) մազերը հեռացնելու համար: Այս մեղրամոմն իդեալական Է բիկինիի մազահեռացման համար։
Top Line Coral կրեմանման մեղրամոմն ալերգիա չի առաջացնում, կիրառելիս չի շերտավորվում, կատարյալ հեռացնում է նույնիսկ ամենակարճ և ամենակոշտ մազերը:
Այս մեղրամոմը կարելի է օգտագործել նաև ոտքերի, ձեռքերի համար:
Օգտագործման եղանակ
Մեղրամոմը հալեցրեք տաքացնող սարքի մեջ (+38° С):
Մազահեռացման հատվածը մաքրեք ltalwax լոսյոնով։
Քսեք փոքր քանակությամբ ցանափոշի (տալկ)։
Անկախ մազերի աճի ուղղությունից՝ մեղրամոմը քսեք մաշկին։
Երբ մեղրամոմը կարծրանա (5-6 վայրկյան), հեռացրեք այն հակառակ ուղղությամբ։
Մեղրամոմը հեռացվում է առանց մազահեռացման թղթի:
Մազեռացումից հետո մաշկին քսեք հանգստացնող, սառեցնող միջոց։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 750 գ