Մազահեռացման մեղրամոմ SPA Wax Sandalwood Vanira Italwax 1000 գ
Italwax ապրանքանիշը ներկայացնում է մազահեռացման համար նախատեսված պրոֆեսիոնալ կոսմետիկայի ամբողջական շարք։
Italwax ապրանքների որակը երաշխավորված է GMP (Good Manufacturing Practice) հավաստագրով։
Սանդալի (ծառ) յուղով սինթետիկ մեղրամոմը նախատեսված է SPA մազահեռացման համար:
Զգայական, անուշ բույրով մեղրամոմն օգտագործվում է <<pre-waxing oil >> հատուկ յուղով։ Բուրավետ յուղը պաշտպանում և խոնավացնում է նուրբ մաշկը պրոցեդուրայի ընթացքում։
SPA մազահեռացման մեղրամոմը կարելի է օգտագործել թևատակերի, բիկինիի, ինչպես նաև՝ ոտքերի, ձեռքերի, մեջքի մազահեռացման համար:
Մեղրամոմն արդյունավետորեն հեռացնում է կարճ սափրած մազերը, մաշկը դարձնում փափուկ, հարթ։
Օգտագործման եղանակ
Մեղրամոմը հալեցրեք տաքացնող սարքի մեջ (+40° С):
Մազահեռացման հատվածը մաքրեք սպիրտ պարունակող ltalwax լոսյոնով ՝ մաշկը յուղազերծելու և կոսմետիկ միջոցների մնացորդները հեռացնելու համար։
Օգտագործեք յուղ (Vanira pre-wax oil Sandalwood)։
Անկախ մազերի աճի ուղղությունից՝ մեղրամոմը քսեք մաշկին։
Երբ մեղրամոմը կարծրանա, ձգելով մաշկը՝ հեռացրեք այն մաշկին զուգահեռ։
Մեղրամոմը հեռացվում է առանց մազահեռացման թղթի:
Մազահեռացումից հետո մաշկին քսեք անուշաբույր մոմ-յուղ։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 1000 գ