Մազահեռացման մեղրամոմ Ro.ial. վարդագույն 100 մլ
Ro.ial. ընկերությունը կոսմետիկայի և մազահեռացման պարագաների եվրոպական և գլոբալ ամենահայտնի արտադրողներից մեկն է:
Ro.ial. ընկերության տիտանիումի երկօքսիդով մեղրամոմը արդյունավետորեն հեռացնում է մազերը, սնուցում և փափկեցնում է մաշկը: Չափազանց հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ տնային օգտագործման համար: Մեղրամոմը չի գրգռում մաշկը և լավ հեռացնում է տարբեր երկարության և հաստության մազերը՝ չթողնելով կոտրված մազիկներ:
1. Տիտանի երկօքսիդ՝
Մեղրամոմի նյութակառուցվածքը դարձնում է քսուկանման, ինչի շնորհիվ մեղրամոմը հեշտ և արագ է քսվում: Բացի այդ, տիտանիումի երկօքսիդը թողնում է փափկեցնող ազդեցություն, մաշկին հաղորդում է հարթություն, վերացնում է կարմրածությունը և ցավոտ զգացողությունները մազահեռացման ժամանակ:
2. Մեղրամոմ՝
Բնական մեղրամոմը հարստացված է հանքային աղերով և պրոտեիններով: Պաշտպանում է մաշկը մազահեռացման ժամանակ, դարձնում է մազահեռացման գործընթացը առավել հարմարավետ, ապահովում է մաշկի խոնավեցումը և սնուցումը:
3. Բուսական յուղերի համալիր՝
Ապահովում է մաշկի սնուցումը, խոնավեցումը և պաշտպանությունը մազահեռացման ժամանակ և դրանից հետո: Օժտված է լավ կպչուն հատկանիշներով: Թողնում է նվազագույն վնասակար աղդեցություն:
4. Ցինկի օքսիդ՝
Շնորհիվ իր կլանող և հանգստացնող հատկանիշների, նվազեցնում է ցավոտ զգացողությունները մազահեռացման ժամանակ:
5. Առանց կոլոփոնի պարունակության՝
Կոլոփոնը հանդիսանում է մաշկի գրգռման պատճառ:
Օգտագործման եղանակ
Մեղրամոմը հալեցնել տաքացնող սարքի մեջ մինչև հեղուկանալը: Այնուհետև փոքր-ինչ սեղմելով զգուշորեն բարակ շերտով քսել մեղրամոմը լավ մաքրված մաշկին՝ մազերի աճի ուղղությամբ: Մեղրամոմի առաջացած շերտին դնել դեպիլյացիայի թուղթը և ձեռքի ափով թեթևակի սեղմել: Երբ մեղրամոմը սառչի (բայց չկարծրանա), կտրուկ շարժումով պոկել թուղթը մազերի աճին հակառակ ուղղությամբ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Տեսակ՝ մազահեռացման մոմ
• Ծավալ՝ 100 մլ