Խոնավացնող դիմակ ձեռքերի և ոտքերի համար KAPOUS Nails 300 մլ
Դիմակը նախատեսված է ձեռքերի և ոտքերի մաշկի խորը խնամքի համար։ Դիմակի բաղադրության մեջ ներառված պանտենոլը և վիտամին E-ն վերականգնում, խոնավացնում և սնուցում են մաշկը։ Գինկգո բիլոբայի էքստրակտը խթանում է կոլագենի արտադրությունը: Eleutherococcus-ի էքստրակտը մաշկը վերականգնող հատկություն ունի։
Օգտագործման եղանակ
Մերսման շարժումներով դիմակը քսել ձեռքերի կամ ոտքերի մաքուր, չոր մաշկին։ Ավելի լավ ազդեցության համար օգտագործել պոլիէթիլենային, այնուհետև տաք ձեռնոցներ (ոտքերի համար օգտագործել գուլպաներ): Դիմակը պահել 15-20 րոպե։ Դիմակի մնացորդները լվանալ տաք ջրով։ Հարմար է մաշկի բոլոր տեսակների համար։
Առանձնահատկություններ
• Արտադրման երկիր՝ Ռուսաստան