Մազահեռացման մեղրամոմ RICA Titanium Lipowax 100 մլ
RICA ընկերության տիտանիումի երկօքսիդով մեղրամոմն արդյունավետորեն հեռացնում է մազերը, սնուցում և փափկեցնում է մաշկը: Մեղրամոմը չի գրգռում մաշկը և լավ հեռացնում է տարբեր երկարության և հաստության մազերը՝ չթողնելով կոտրված մազիկներ:
Տիտանի երկօքսիդ
Մեղրամոմի նյութակառուցվածքը դարձնում է քսուկանման, ինչի շնորհիվ մեղրամոմը հեշտ և արագ է քսվում: Բացի այդ՝ տիտանիումի երկօքսիդը թողնում է փափկեցնող ազդեցություն, մաշկին հաղորդում է հարթություն, վերացնում է կարմրածությունը և ցավոտ զգացողությունները մազահեռացման ժամանակ:
Օգտագործման եղանակ
Մեղրամոմը հալեցնել տաքացնող սարքի մեջ մինչև պահանջվող ջերմաստիճանը, այնուհետև զգուշորեն բարակ շերտով քսել մազահեռացման հատվածին՝ մազերի աճի ուղղությամբ: Մեղրամոմի շերտին դնել մազահեռացման թուղթը, ձեռքի ափով թեթևակի սեղմել և կտրուկ շարժումով պոկել թուղթը մազերի աճին հակառակ ուղղությամբ:
Մազահեռացումից հետո օգտագործեք խոնավացնող միջոցներ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 100 մլ