Նոսրացնող մկրատ CJ 43 Plus Silver Line 92600 JAGUAR®
Ամուր և դիմացկուն պողպատից (մոլիբդենային) պատրաստված CJ 43 Plus Silver Line 92600 JAGUAR® բարձրորակ մկրատն ունի 43 ատամիկներ՝ սահուն և ճշգրիտ կտրվածքներ կատարելու համար:
Օգտագործված հատուկ մեթոդի շնորհիվ մկրատի սրությունը պահպանվում է երկար ժամանակ:
Երկարակյաց և հուսալի մկրատներն ունեն նաև բանալիով կարգավորվող պտուտակ, մատի հենակով Offset բռնակներ, որոնք ավելի հարմարավետ և հեշտ են դարձնում վարսահարդարի աշխատանքը, նվազեցնում են ձեռքի ծանրաբեռնվածության զգացումը:
Տուփն իր մեջ ներառում է՝ ռետինե օղակ, յուղ, կարգավորող բանալի:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Գերմանիա
• Արտադրման երկիր՝ Գերմանիա
• Շարք-Մոդել՝ Silver Line, 92600
• Նյութ՝ մոլիբդենային պողպատ
• Երկարություն` 6.0''
• Հատկություններ՝ հենակ մատի համար, կարգավորվող պտուտակ
• Բռնակների ձև՝ Offset
• Քաշ (գ)՝ 41