Կտրվածքի մկրատ Silver Mira 6.0 JAGUAR®
JAGUAR MIRA վարսահարդարման մկրատը բարձրակարգ պրոֆեսիոնալ գործիք է՝ արտադրված Գերմանիայում։
MIRA-ն ապահովված է հատկապես նեղ շեղբով և բարակ ծայրով, ինչը իդեալական է դժվար հասանելի հատվածներում ճշգրիտ
աշխատանքի համար։ Այն հիանալի է դրսևորվում point cutting-ի, անցումների և կոնտուրների մշակման ժամանակ։ Նրբագեղ ձևը
ապահովում է վստահ աշխատանք նույնիսկ ամենախճճված դետալների դեպքում։ Անկախ նրանից՝ աշխատում եք slicing (սահող
կտրվածքի) տեխնիկայով,թե կատարում եք նուրբ տեքստուրավորում, MIRA-ն միշտ ճիշտ գործիքն է ձեր ձեռքում։
Տուփի մեջ ներառված են՝ հատուկ խնամքի յուղ, որը պահպանում է կտրող եզրերի ճշգրտությունը, կարգավորող բանալի:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Գերմանիա
• Արտադրման երկիր՝ Գերմանիա
• Շարք-Մոդել՝ Silver Line 72060 Mira
• Տեսակ՝ վարսավիրական մկրատ
• Նյութ՝ մոլիբդենային պողպատ
• Քաշ (գ)՝ 55
• Երկարություն` 6.0