Կտրվածքի մկրատ Silver Line 6.0'' CJ4 Plus 9260 JAGUAR®
Բարձրորակ պողպատից (մոլիբդենային) պատրաստված նորաձև և փայլեցրած մակերեսով Silver Line CJ4 Plus 9260 JAGUAR® մկրատներն ունեն բանալիով կարգավորվող Smart Spin պտուտակ, Offset հատուկ բռնակներ, որոնք հեշտացնում են վարսահարդարի աշխատանքը, նվազեցնում ձեռքի ծանրաբեռնվածության զգացումը:
Այս դիմացկուն, երկարակյաց մկրատների սրությունը պահպանվում է երկար ժամանակ:
Silver Line CJ4 Plus 9260 JAGUAR® մկրատներն իդեալական են slicing-ի (սահող կտրվածքի) համար:
Տուփն իր մեջ ներառում է՝ ռետինե օղակ, յուղ, կարգավորող բանալի:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Գերմանիա
• Արտադրման երկիր՝ Գերմանիա
• Շարք-Մոդել՝ Silver Line, CJ4 PLUS 9260
• Նյութ՝ մոլիբդենային պողպատ
• Երկարություն` 6.0''
• Բռնակների ձևը՝ Offset
• Քաշ (գ)՝43