Կտրվածքի մկրատ Gold Line 21165 DIAMOND E 6.5 JAGUAR®
Gold Line 21165 DIAMOND E 6.5 JAGUAR բարձրորակ մկրատները պատրաստված են հատուկ պողպատից (վանադիումի պողպատ), որը շատ դիմացկուն է և երկարակյաց:
Օգտագործված հատուկ մեթոդի շնորհիվ մկրատի սրությունը պահպանվում է երկար ժամանակ:
Այս պրոֆեսիոնալ մկրատի Offset բռնակները թույլ են տալիս աշխատել առանց լարվածության, նվազեցնում են ձեռքի ծանրաբեռնվածության զգացումը. կտրվածքի ամբողջ գործընթացը դառնում է հարմարավետ, արագ և հեշտ:
Մկրատի այս տարբերակն իդեալական է slicing-ի (սահող կտրվածքի) համար:
Փաթեթն իր մեջ ներառում է՝ կլոր ռետինե օղակ, յուղ, կարգավորող բանալի:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Գերմանիա
• Արտադրման երկիր՝ Գերմանիա
• Շարք-Մոդել՝ Gold Line 21165
• Տեսակ՝ վարսավիրական մկրատ
• Նյութ՝ վանադիումի պողպատ
• Երկարություն` 6.5''
• Հատկություններ՝ հանովի հենակ մատի համար, կարգավորվող պտուտակ
• Բռնակների ձևը՝ Offset