Կտրվածքի մկրատ 97575 JAGUAR® Black Line Euro-Tech
JAGUAR BLACK LINE շարքի գերմանական պրոֆեսիոնալ մկրատը պատրաստված է միկրոկարբիդային բարձրակարգ պողպատից, որը գերդիմացկուն է, երկարակյաց և ապահովում է առավելագույն երկարատև սրություն. պահպանում է սրությունը 8-10 անգամ ավելի երկար այլ մկրատների համեմատ:
Այս մկրատներն ունեն բանալիով կարգավորվող հատուկ SMART SPIN պտուտակ, հարմարավետ Offset բռնակներ, որոնք նվազեցնում են ձեռքի ծանրաբեռնվածության զգացումը: Բթամատի բռնակը փոքր-ինչ թեքված է, որն ավելի հարմար և հեշտ են դարձնում վարսահարդարի աշխատանքը:
97575 JAGUAR® Black Line մկրատները կատարյալ են slicing-ի (սահող կտրվածքի) համար:
Տուփն իր մեջ ներառում է՝ 2 մկրատի համար նախատեսված արհեստական կաշվե պատյան գրպանով, ռետինե օղակներ, յուղ, կարգավորող բանալի:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Գերմանիա
• Արտադրման երկիր՝ Գերմանիա
• Շարք-Մոդել՝ Black Line, 97575 Euro-Tech
• Տեսակ՝ վարսավիրական մկրատ
• Նյութ՝ <<միկրոկարբիդային>> պողպատ
• Քաշ (գ)՝ 42
• Երկարություն` 5,75'' (15 սմ)
• Հատկություններ՝ հանովի հենակ մատի համար, կարգավորվող պտուտակ (Smart Spin)
• Բռնակների ձևը՝ Offset