Կտրվածքի մկրատ 4660 Lumen White Line JAGUAR®
Գերմանական JAGUAR® ընկերությունը ներկայացնում է White Line շարքի դիմացկուն, ամուր պողպատից պատրաստված պրոֆեսիոնալ 4660 Lumen մկրատը:
Օգտագործված հատուկ մեթոդի շնորհիվ մկրատի սրությունը պահպանվում է երկար ժամանակ:
Մկրատի այս տարբերակը շատ հարմար է slicing-ի (սահող կտրվածքի) համար:
Բարձրորակ մկրատներն ունեն հարմարավետ Offset բռնակներ, որոնք հեշտացնում են վարսահարդարի աշխատանքը, նվազեցնում ձեռքի ծանրաբեռնվածության զգացումը:
Այս մկրատով դուք կարող եք մի քանի ժամ անընդմեջ աշխատել առանց ավելորդ մկանային լարվածության:
Մկրատն ունի կարգավորվող VARIO պտուտակ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Գերմանիա
• Արտադրման երկիր՝ Գերմանիա
• Շարք-Մոդել՝ 4660 Lumen White Line
• Նյութ՝ չժանգոտվող պողպատ (քրոմ)
• Քաշ (գ)՝ 45
• Երկարություն` 6.0''
• Հատկություններ՝ հանովի հենակ մատի համար, կարգավորվող պտուտակ (VARIO)
• Բռնակների ձևը՝ Offset