Մազի խոզանակ ID1776 Peacock NanoThermic Speed XL
OLIVIA GARDEN® ընկերությունը ներկայացնում է ավելի նրբագեղ, գերթեթև, յուրօրինակ դիզայնով Peacock NanoThermic Speed XL ջերմակայուն (230°C) խոզանակները, որոնք ունեն նեյլոնե ալիքաձև հատուկ ատամիկներ, կերամիկական-իոնային կորպուս, որի շնորհիվ վարսահարդարիչի ջերմությունը հավասարաչափ բաշխվում է, իսկ խոզանակի խոշոր անցքերն ապահովում են օդային հոսքի առավելագույն թափանցում, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ դարձնել հարդարման ընթացքը, մազերը չորացնում է 25%-ով ավելի արագ։
Էրգոնոմիկ, չսահող և շատ հարմարավետ բռնակի շնորհիվ Ձեր ձեռքը չի հոգնի աշխատանքի ընթացքում:
Peacock երկար խոզանակներն իդեալական են և՛ մազերը հարթեցնելու, և՛ գեղեցիկ գանգուրներ ստանալու համար:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ ԱՄՆ
• Արտադրման երկիր՝ Կորեա
• Շարք-մոդել՝ NanoThermic Speed XL
• Ծածկույթ՝ կերամիկա
• Ատամիկների նյութ՝ նեյլոն
• Տրամագիծ (մմ)՝ 64
• Երկարություն(սմ)՝ 30
• Քաշ (գ)՝ 151