Կտրվածքի մկրատ Gold Line 5.75 Kamiyu 88575 JAGUAR®
Gold Line Kamiyu պրոֆեսիոնալ մկրատը ճապոնական ձեռագործ աշխատանքի և JAGUAR ընկերության տեխնոլոգիայի համադրություն է։
Կոբալտի խառնուրդով չափազանց դիմացկուն, ամուր, հուսալի, երկարակյաց Gold Line 5.75 Kamiyu 88575 JAGUAR® բարձրորակ մկրատներն ապահովում են կատարյալ սահուն կտրվածքներ:
Օգտագործված հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ Gold Line շարքի մկրատների սրությունը պահպանվում է երկար ժամանակ:
Kamiyu պրոֆեսիոնալ մկրատներն ունեն բանալիով կարգավորվող հատուկ պտուտակ, հարմարավետ Offset բռնակներ, որոնք ավելի հարմարավետ և հեշտ են դարձնում վարսահարդարի աշխատանքը, նվազեցնում են ձեռքի ծանրաբեռնվածության զգացումը:
Մկրատի այս տարբերակը իդեալական է slicing-ի (սահող կտրվածքի) համար:
Տուփի մեջ ներառված են՝ ռետինե օղակ, յուղ, կարգավորող բանալի:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Գերմանիա
• Արտադրման երկիր՝ Ճապոնիա
• Շարք-Մոդել՝ Gold Line
• Նյութ՝ կոբալտի խառնուրդ
• Երկարություն` 5.75''
• Բռնակների ձևը՝ Offset
• Քաշ (գ)՝48