All Clean Uniclean-ը պրոֆեսիոնալ սրահային մաքրող և յուղազերծող միջոց է:
Չի պարունակում սպիրտ (Alcohol Free), ունի մեղմ ցիտրուսային բույր։
Հարմար է օգտագործել բոլոր մաքրող մակերեսների համար, ինչպիսիք են սրահի աթոռները, մետաղը, պլաստիկը , ապակին,հայելիները, փայտը։
Հեշտությամբ հեռացնում է մազերի լաքի, ջրի և կեղտի հետքերը սրահի աթոռներից և բոլոր տեսակի կահույքից։
Վեգանական հավաստագրված։
Օգտագործման եղանակը՝ ցողեք մակերեսների վրա 20-30 սմ հեռավորության վրա և համոզվեք, որ ամբողջ մակերեսը պատշաճ կերպով խոնավացված է։
Մաքրեք միկրոֆիբրային կտորով կամ թղթե սրբիչով։