Բրենդ: INSIGHT Professional
Գունաթափող ֆլյուիդ Incolor INSIGHT Professional 260 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:

Բրնձի էքստրակտով (օրգանական) և ֆիտոկերատինով հարստացված INSIGHT Professional գունաթափող ֆլյուիդը նախատեսված է բնական էֆեկտով գունաբացման համար։
Այն հարմար է մազերը ներկելու նախապատրաստման, մազարմատների, մազերի ավելի նուրբ գունաբացման, ավելցուկային գույնի շտկման համար։
Գունաթափող ֆլյուիդն ապահովում է անվտանգ գունաբացում՝ կատարյալ արդյունքներով:
Օգտագործան եղանակ
Խառնել գունաբացող նյութի հետ ոչ մետաղական տարայի մեջ 1:1 հարաբերակցությամբ, մինչև զանգվածը դառնա կրեմանման: Քսել չոր կամ խոնավ մազերին, թողնել 5-ից 20 րոպե` կախված ցանկալի արդյունքից և մազերի կառուցվածքից:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 260 մլ