Մազ կտրող մեքենա FX899MBE FXONE BLACK BaBylissPRO®
Մետաղական կորպուսով FX899MBE FXONE BLACK BaBylissPRO® պրոֆեսիոնալ մեքենան ունի փոփոխվող ունիվերսալ մարտկոց (համապատասխանում է այս շարքի ցանկացած գործիքին), հնարավորինս անաղմուկ և ցածր թրթիռով (վիբրացիա) թվային N1 շարժիչ (6800 պտ/ր)՝ կրկնակի գնդիկավոր առանցքակալներով՝ ավելի մեծ արդյունավետության համար։
Li-Ion FXONE մարտկոցը, որի լիցքավորումը տևում է 2 ժամ, ապահովում է 2 ժամ 30 րոպե անդադար աշխատանք։
Մարտկոցի վրայի օղակաձև LED լույսը ցույց է տալիս լիցքավորման 4 աստիճան։
Մեքենան ունի հատուկ կոճակ՝ մարտկոցը հեշտությամբ հանելու համար:
Blue Titanium ծածկույթով դիմացկուն, գերբարակ, առանց գերտաքացման դանակն (MIM տեխնոլոգիայով պատրաստված) իդեալական է <<ֆեյդ>> կտրվածքի համար (կարգավորվում է զրոյական կտրման համար (zero gap))։ Այն ունի ներկառուցված յուղի ռեզերվուար։
Բարձրորակ մեքենան ունի նաև տարբեր հատվածներում օպտիմալ երկարություն (0.5, 1.4, 2.3, 3․2, 4․2 մմ) ընտրելու համար նախատեսված կարգավորիչ:
Այս մոդելի առանձնահատկություններից է առջևի հատվածի մագնիսական կափարիչը (շարժական), որը նախատեսված է սարքն արագ և հեշտ մաքրելու համար:
FX899MBE նորաոճ մեքենան շատ հարմարավետ է․ չի հոգնեցնի ձեր ձեռքը աշխատանքի ընթացքում։
Մեքենան ունի նաև հատուկ կեռիկ՝ մեքենան կախելու համար:
FX899MBE FXONE մեքենայի փաթեթում ներառված են՝ փոփոխվող գլխիկներ (1.5, 3, 4.8, 6, 10, 13, 16, 19 մմ), FXONE ունիվերսալ մարտկոց, լիցքավորման ունիվերսալ տակդիր, USB ադապտեր և USB-C լար, մաքրման խոզանակ, յուղ, դանակը պաշտպանող գլխիկ, պտուտակահան:
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ կտրվածքի պրոֆեսիոնալ մեքենա
• Դանակի լայնություն՝ 45 մմ (blue Titanium)
• Լարում (Վ)՝ 100-240
• Շարժիչ՝ թվային (6800 պտ/ր)
• Սնուցման աղբյուր՝ մարտկոցային
-> մարտկոց Li-Ion
-> աշխատանքային ժամանակը մարտկոցից մինչև 2 ժամ 30 րոպե
• Սնուցում՝ 2 ժամ