Մազ կտրող մեքենա FX799GE FXONE GOLD SKELETON BaBylissPRO®
Մետաղական կորպուսով պրոֆեսիոնալ FX799GE FXONE մեքենան (թրիմեր) ունի թվային հզոր շարժիչ (7200 պտ/ր), փոփոխվող ունիվերսալ մարտկոց (համապատասխանում է այս շարքի ցանկացած գործիքին), Gold Titanium/DLC T- աձև գերբարակ դանակ (առանց գերտաքացման)։
Li-Ion FXONE երկարակյաց մարտկոցը, որի լիցքավորումը տևում է 2 ժամ, ապահովում է 3 ժամ անդադար աշխատանք։
Մարտկոցի վրայի օղակաձև LED լույսը ցույց է տալիս լիցքավորման 4 աստիճան։
Մեքենան ունի հատուկ կոճակ՝ մարտկոցը հեշտությամբ հանելու համար:
Gold Titanium/DLC T- աձև դիմացկուն, գերբարակ դանակը, (կարգավորվում է զրոյական կտրման համար (zero gap)), անկախ սարքի դիրքից, ապահովում է բացառիկ տեսանելիություն (360°)՝ հստակ աշխատանքներ կատարելու համար:
Այս մոդելի առանձնահատկություններից է առջևի հատվածի մագնիսական կափարիչը (շարժական), որը նախատեսված է սարքն արագ և հեշտ մաքրելու համար:
Նորաոճ մեքենան շատ հարմարավետ է․ չի հոգնեցնի ձեր ձեռքը աշխատանքի ընթացքում։
Մեքենան ունի նաև հատուկ կեռիկ (շարժական)՝ մեքենան կախելու համար:
FX799GE FXONE մեքենայի փաթեթում ներառված են՝ FXONE ունիվերսալ մարտկոց, լիցքավորման ունիվերսալ տակդիր, USB ադապտեր և USB-C լար, մաքրման խոզանակ, յուղ, դանակը պաշտպանող գլխիկ, պտուտակահան, դանակը կարգավորող հարմարանք:
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ կտրվածքի պրոֆեսիոնալ մեքենա (թրիմեր)
• Դանակի լայնություն՝ 40 մմ (Gold Titanium/DLC)
• Լարում (Վ)՝ 100-240
• Շարժիչ՝ թվային (7200 պտ/ր)
• Սնուցման աղբյուր՝ մարտկոցային
-> մարտկոց Li-Ion
-> աշխատանքային ժամանակը մարտկոցից մինչև 3 ժամ
• Սնուցում՝ 2 ժամ