Դեմքի խոնավեցնող սփրեյ Beardburys Essentials Hydra Refresh 120 մլ
Hydra Refresh Facial Mist-ը թեթև սփրեյ է դեմքի մաշկի ակնթարթային խոնավեցման և թարմացման համար։ Այն վերադարձնում է մաշկին առույգ տեսքը, նվազեցնում հոգնածության նշանները և պահպանում թարմության զգացողությունն ամբողջ օրվա ընթացքում։ Հարմար է սափրվելուց հետո, մարզումից կամ երկար աշխատանքային օրվանից հետո։
Բանաձևը չի պարունակում յուղեր, արագ ներծծվում է և կպչուն շերտ չի թողնում։ 99% բնական բաղադրիչներ, 100% վեգան։
Առավելություններ
- Ակնթարթորեն խոնավեցնում և թարմացնում է մաշկը
- Տոնուսավորում և հավասարակշռում է մաշկը
- Ամրացնում է մաշկի պաշտպանիչ շերտը
- Նվազեցնում է հոգնած և անփայլ տեսքը
- Հարմար փաթեթավորում՝ միշտ ձեռքի տակ
Ակտիվ բաղադրիչներ
Գայլուկ, հիալուրոնաթթու, համամելիս, պանթենոլ (պրովիտամին B5), կարմիր խաղողի և ուրցի էքստրակտներ։
Օգտագործման եղանակ
Ցողել դեմքին 20–30 սմ հեռավորությունից 2–3 անգամ և թողնել, որ ներծծվի կամ թեթևակի թփթփացնել մատների ծայրերով։ Կարելի է նաև ցողել ափին և հավասարաչափ քսել դեմքին։ Կիրառել օրվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իսպանիա
• Արտադրման երկիր՝ Իսպանիա
• Ծավալ՝ 120 մլ