Կտրվածքի մկրատ ձախլիկների համար CJ4 Plus Left 99575 JAGUAR® Silver Line
Գերմանական JAGUAR® ընկերությունը ներկայացնում է մոլիբդենային բարձրորակ պողպատից պատրաստված Silver Line շարքի CJ4 Plus 99575 կտրվածքի մկրատը, որը նախատեսված է ձախլիկների համար:
Դիմացկուն, ամուր և երկարակյաց մկրատն ունի կարգավորվող Smart Spin պտուտակ, որն ապահովում է մկրատի հեշտ և հիանալի շարժում:
Լրացուցիչ հղկման շնորհիվ այս մկրատն իդեալական է slicing-ի (սահող կտրվածքի) համար:
Պրոֆեսիոնալ մկրատներն ունեն հարմարավետ Offset բռնակներ, որոնք նվազեցնում են ձեռքի ծանրաբեռնվածության զգացումը:
Այս մկրատով դուք կարող եք մի քանի ժամ անընդմեջ աշխատել առանց ավելորդ մկանային լարվածության:
Տուփն իր մեջ ներառում է՝ ռետինե օղակ, յուղ, կարգավորող բանալի:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Գերմանիա
• Արտադրման երկիր՝ Գերմանիա
• Շարք-Մոդել՝ CJ4 Plus Left 99575, Silver Line
• Տեսակ՝ վարսավիրական մկրատ ձախլիկների համար
• Նյութ՝ մոլիբդենային պողպատ
• Քաշ (գ)՝ 42
• Երկարություն` 5.75''
• Հատկություններ՝ հանովի հենակ մատի համար, կարգավորվող պտուտակ SMART SPIN
• Բռնակների ձևը՝ Offset