Անվճար առաքում
բոլոր պատվերների համար
(մին. 4900 դրամ)

Առաքում և վճարում

1.Ընդհանուր տեղեկություններ


- Կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկություն` գնելու և առաքման միջոցով ստանալու որև ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե կայքի Ձեր էջում Ձեր պատվերի հայտը հաստատվում է Ընկերության կողմից, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ պատասխանը համարվում է Ընկերության և Ձեր միջև կնքված պայմանագիր:


- Global Beauty-ում Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը (ները), նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Օրինակ` Դուք կարող եք առաքիչին հուշել, թե ինչպես հեշտությամբ գտնել Ձեր հասցեն: Ընկերության առաքիչը կարող է կապ հաստատել Ձեզ հետ և ճշտումներ կատարել:


- Պատվիրելու համար նվազագույն արժեքը կազմում է 4900 դրամ:


2. Գինը, աշխարհագրությունը և ժամանակացույցը


- Կայքն իր առաքումն իրականացնում է ՀՀ և ԼՂՀ ամբողջ տարածքում:


Ստորև ներկայացված է ՀՀ հիմնական խոշոր բնակավայրերի ցանկն ու առաքման գինը: Այն բնակավայրերը, որոնք բացակայում են ստորև ներկայացված ցանկում չեն կարող պատվիրել առաքում:

Առաքման վճարը՝
ՀՀ ԴՐԱՄ

Երևան 0
Աբովյան 1500
Ալավերդի 12000
Աղվերան 3500
Ապարան 4000

Աշտարակ 1500
Արարատ 4000
Արզնի 1500
Արթիկ 7500
Արմավիր 3500

Իջևան 9000
Ծաղկաձոր 3500
Կապան 25000
Հանքավան 5000

Հրազդան 3500

Մասիս 1500
Մարտունի 8500
Մեծամոր 2500
Մեղրի 30000
Նոյենբերյան 14000

Վանաձոր 8500
Վարդենիս 11000
Վեդի 4000
Ջրվեժ 600
"Զվարթնոց" օդանավակայան 700

Արտաշատ 2500
Բջնի 3500
Գառնի 2500
Գավառ 7000
Գյումրի 9000

Գորիս 17000
Դիլիջան 6500
Եղեգնաձոր 8000
Եղվարդ 1500
Էջմիածին 1500

Նոր Հաճն 2000
Չարենցավան 2500
Պտղնի 1000
Ջերմուկ 12000
Սիսիան 14000

Սպիտակ 7000
Ստեփանակերտ 25000
Ստեփանավան 10000
Սևան 4500
Վայք 9000

Վահագնի թաղամաս 600
Ձորաղբյուր 1000
Ճամբարակ 10000
Խարբերդ 1000
Նուբարաշեն 1000

3. Պատվերի կատարումը, կարգավիճակը և պատմությունը


- Կայքում մուտք գործելուց հետո Դուք կարող եք պատվիրել Ձեր նախընտրած ապրանքը (ները): Պատվերը հաստատվում կամ մերժվում է 10-15 րոպեների ընթացքում:  Դուք կարող եք Ձեր անձնական էջում հետևել պատվերների պատմությանը և կարգավիճակին («Ընթացիկ», «Հաստատված», «Չհաստատված»), ինչպես նաև տեսնել զամբյուղի ընդհանուր արժեքը:


4. Առաքման պայմանները


- Կայքի աշխատանքային ժամերն են 10:00-19:00: Պատվերները ընդունվում են օրվա ցանկացած ժամի, սակայն հետագա գործողությունները իրականացվում են միայն Կայքի աշխատանքային ժամերին (պատվերի հաստատում, մերժում, առաքում և այլն):


Հնարավոր են դեպքեր, երբ Դուք պատվերը ձևակերպելուց հետո մտաբերում եք այլ ապրանքներ, որոնք հարկավոր էր պատվիրել կամ առաջանում է այդպիսի անհրաժեշտւթյուն: Այդ դեպքում Դուք կարող եք ձևակերպել նոր պատվեր և կապվելով մեզ հետ, տեղեկացնել, որ այդ պատվերը անհրաժեշտ է առաքել նախորդ պատվերի հետ միասին:


- Պատվերի հայտը ներկայացնելուց և Կայքի կողմից այդ հայտը հաստատելուց հետո, հաստատված պատվերում Դուք կարող եք միայն հեռացնել ապրանք (ներ)` այլ փոփոխություններ հնարավոր չէ իրականացնել (ապրանքի քանակի փոփոխում և այլն):


- Մեկ պատվերի շրջանակներում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցե:
 

5. Վճարում


Վճարման եղանակները


- Կայքում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով:
 

- Կանխիկ: Կանխիկ վճարումն իրականացվում է միայն պատվիրված ապրանքը ստանալու պահին: Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվիրված ապրանքը ստանալիս, կանխիկ գումարով: Այս եղանակով վճարելու համար պատվերի Կայքի կողմից հաստատելուց հետո և համապատասխան վճարման տարբերակներից անհրաժեշտ է ընտրել «կանխիկ» տարբերակը և հաստատել այն: Առաքիչը ապրանքի ընդունման և հանձման ժամանակ Ձեզ տրամադրում է Ձեր պատվերի հաշիվ-ապրանքագիրը և ՀԴՄ կտրոնը:
 

Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը:

 

- Online վճարում: Կայքում online վճարումներն իրականացվում են Master, Visa, Arca վճարային համակարգերի միջոցով:
 

- Այս համակարգով վճարելու համար հարկավոր է նախապես հաշիվ բացել այդ համակարգերից մեկում, ապա լիցքավորել այն, եթե արդեն գրանցված եք այդ համակարգերում, ապա պատվերի մեր կողմից հաստատումից և համապատասխան վճարման տարբերակն ընտրելուց հետո, հայտնվելով տվյալ վճարային համակարգի կայքում, անհրաժեշտ է մուտքագրել այդ համակարգում Ձեր օգտանունն ու գաղտնաբառը և կատարել վճարումը:

 

- Idram վճարային համակարգ: Ընտրեք Idram- ը որպես վճարման տարբերակ և դուք կուղղորդվեք idram.am: Մուտք գործեք ձեր հաշիվ և կատարեք վճարում:
 

- Հանգստյան և տոնական օրերին կատարված օնլայն վճարման համակարգով վճարված գործառնությունները հաստատվում են հանգստյան և տոն օրերին հաջորդող առաջին աշխատանքային օրը:

 

- Բանկային փոխանցում: Այս տարբերակն ընտրելուց հետո Դուք տեսնում եք մեր հաշվի համարը, որին հարկավոր է փոխանցել պահանջվող գումարը:
 

- Առաքումը կիրականացվի միայն գումարը մեր հաշվին հայտնվելուց հետո: Այդ ժամանակ Ընկերության օպերատորն անմիջապես կապ կհաստատի Ձեզ հետ և կհամաձայնեցնի առաքման օրը և ժամը: Պատվերի հետ կուղարկվի համապատասխան հաշիվ-ապրանքագիրը:

 

- Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: